Последние новости

Ստուգումներ ձեռնարկություններում

Գևորգ Պետրոսյան․ Մենք առայժմ կատարվածին քաղաքական ենթատեքստ չենք տալիս

2019-04-10 20:17

Յուրաքանչյուր պետական մարմին իրավասու է իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ և օրենքով։ Ենթադրում եմ, որ ՊԵԿ-ը գործում է իր լիազորությունների շրջանակներում։ Եթե անհարկի վարչարարություն իրականացնեն, բնական է, որ դրան հետևելու են քաղաքական գնահատականներ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով երեկ «Առինջ մոլում» ՊԵԿ-ի կողմից իրականացված ստուգումներին։